Չնայած ողջ համացանցը ողողված է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու կոչերով, սակայն Երևանի քաղաքապետարանն աներեր է: Երբ սահմանին այսպիսի լարվածություն է, ունենք զոհեր, և անորոշ է, թե իրավիճակն ինչպիսի ելք կունենա, քաղաքապետարանի ղեկավարության նման համառությունը զարմանալի է:
Ի վերջո, այդ քայլով մայրաքաղաքի ղեկավարությունը դժվար թե որևէ քաղաքացու կշտամբանքին արժանանար, ճիշտ հակառակը: Ավելին, խնայված միջոցներն էլ սահմանամերձ գյուղերի կարիքների լուծմանը կնպատակաուղղվեին:
Միջոցառումները չեղյալ հայտարարելու քայլը նաև հարգանքի յուրատեսակ տուրք կլիներ զոհվածների հիշատակին` ի ցույց դնելով հայրենի ղեկավարության սրտացավությունն ու հոգատարությունը: Բայց՝ ավաղ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ